ՊՆ֊ն հերքում է. Արցախից ջոկատներ չեն ժամանել Ջերմուկի պաշտպանության համար

Շրջանառվող լուրերը, թե ադրբեջանական վերջին ագրեսիայի ժամանակ Արցախից ջոկատներ են ժամանել Ջերմուկ՝ սահմանների պաշտպանությանն աջակցելու, իրականությանը չեն համապատասխանում։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Հիշեցնենք, մամուլում տեղեկություններ էին շրջանառվել, թե սեպտեմբերի 13-ին ռազմական գործողությունները սկսվելուց քիչ անց Արցախից մի մեծ ու պատրաստված ջոկատ է ժամանել Ջերմուկ` մեր սահմանների պաշտպանությանն աջակցելու համար:
ՊՆ խոսնակը հորդորեց զերծ մնալ նման ստահոդ լուրեր տարածելուց։
Նարե Գնունի