Իրանից բալիստիկ հրթիռով հարվածել են Իրաքում ԱՄՆ ռազմաբազաների և դեսպանատան վրա

Իրաքի հյուսիսում գտնվող Էրբիլ քաղաքում՝ ԱՄՆ գլխավոր հյուպատոսության մոտ, մի քանի հրթիռ է ընկել, հաղորդում է Իրաքի ազգային լրատվական գործակալությունը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Associated Press-ին:
Ըստ աղբյուրի՝ Իրաքի հյուսիսային Էրբիլ քաղաքի վրա բալիստիկ հրթիռներով հարձակումն իրականացվել է Իրանից: Հարվածը եղել է Իրաքում ԱՄՆ ռազմաբազաների և դեսպանատան վրա, տեղեկությունը հաստատել են իրաքյան ու ամերիկացի պաշտոնյաները:
Ըստ իրաքյան աղբյուրի՝ հրթիռներից ոչ մեկը լուրջ վնաս չի հասցրել, զոհեր և վիրավորներ չկան։