Արարատ-Արմենիան պատասխան խաղում ևս հաղթեց Զիմբրուին

Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» ՀՖՖ տեխնիկական կենտրոն «Ավանի ֆուտբոլի ակադեմիայում» ընդունել էր մոլդովական «Զիմբրուին»։
Առաջին խաղակեսից հետո երևանյան թիմը հաղթում էր 1-0 հաշվով։ Այս խաղում առաջին գոլի հեղինակը Տենտոն Յենեն է, ով աչքի է ընկել հանդիպման 28-րդ րոպեին։
Երկրորդ խաղակեսում Օայունվան հավասարեցրեց հանդիպման հաշիվը, սակայն քիչ անց Արթուր Սերոբյանը նորից մեկ գոլի առավելություն պարգևեց իր թիմին՝ հստակ իրացնելով 11-մետրանոց հարվածը։ Դիմակայության վերջակետը խաղավարտին մոտ դրեց Դուարտեն՝ 3-1։
Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած առաջին խաղում «Արարատ-Արմենիան» առավելության էր հասել 3-0 հաշվով։
Այսպիսով, «Արարատ-Արմենիան» ընդհանուր դիմակայությունում հաղթեց «Զիմբրուին» 6-1 հաշվով և դուրս եկավ որակավորման երրորդ փուլ, որտեղ մեր թիմի մրցակիցը կլինի հունգարական «Պուշկաշ ակադեմիան»։
Աղբյուրը՝ Armsport