Անդրադարձ է եղել Թրամփին ու Զելենսկիին․ կստորագրվի՞ հազվագյուտ մետաղների մասին համաձայնագիրը

Զելենսկին պետք է ներողություն խնդրի այն բանի համար, որ Թրամփի հետ հանդիպումը վերածվել է ֆիասկոյի, CNN-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
ԱՄՆ պետքարտուղարի այլ հայտարարությունները՝
▪️Զելենսկին կարիք չի ունեցել գնալ այնտեղ հանդիպման և իրեն թշնամաբար պահել;
▪️Ագրեսիվ պահվածքով չես կարող ստիպել ուրիշներին գալ բանակցությունների սեղանի շուրջ;
▪️Եվրոպան կցանկանար ևս մեկ տարի շարունակել պատերազմն Ուկրաինայում՝ Ռուսաստանին թուլացնելու ակնկալիքով, սակայն ԱՄՆ-ն դա անիրատեսական է համարում;
▪️Թրամփը կձգտի խաղաղություն հաստատել Ուկրաինայում, «նույնիսկ եթե այդ հնարավորությունը լինի ընդամենը 1 տոկոս»;
▪️ԱՄՆ իշխանությունները չեն կարող քննարկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքները նախքան խաղաղության համաձայնագրի ստորագրումը;
▪️Թրամփն ու Զելենսկին կկարողանան վերականգնել հարաբերությունները։
Զելենսկին ասել է, որ ներողություն չի խնդրի Թրամփից։
Եվրոպական երկրների ղեկավարները աջակցություն են հայտնել Ուկրաինային Թրամփի և Զելենսկու անհաջող հանդիպումից հետո:
ԱՄՆ նախագահի վարչակազմը դիտարկում է Ուկրաինային ռազմական օգնության և բոլոր ընթացիկ մատակարարումները դադարեցնելու հարցը, գրել է «Washington Post»-ը։
Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը Զելենսկիին բացատրել է, որ նա «մեծ սխալ» է թույլ տվել՝ վիճաբանություն սկսելով Սպիտակ տանը։
Բացի այդ, Թրամփը կարծիքով՝ Զելենսկին «գերագնահատել է իր հնարավորությունները» և պետք է հայտարարի խաղաղության մասին։
Հակասական տեղեկություններ են տարածվում նաև հազվագյուտ մետաղների մասին համաձայնագրի ստորագրման մասին։ Դեռևս հստակ չէ, թե արդյոք այն կստորագրվի։