Էնդի Սերկիսը մադամ Տյուսոյի մասին հեռուստասերիալ կնկարահանի

Էնդի Սերկիսը մադամ Տյուսոյի մասին հեռուստասերիալ կնկարահանի

«Մատանիների տիրակալը» եռագրությունում Գոլումիին մարմնավորած դերասան Էնդի Սերկիսը, կլինի Մարիա Տյուսոյի մասին պատմող «Մադամ» ֆիլմի ռեժիսորներից ու պրոդյոսերներից մեկը։ Այս մասին հայտնում է Variety-ին։

Սերիալը պատմում է Տյուսոյի կյանքի եւ կարիերայի, Լուսավորության դարաշրջանի եւ Ֆրանսիական հեղափոխության տարիներին նրա գործունեության մասին։

«Սա խիստ պատմական դրամա չէ, այլ զվարճալի, առանց կանոնների պատմական դրամա, որը ստեղծվել է հետաքրքրասեր խեղաթյուրված մտքի կողմից… Մարին շատ հստակ գիտի մի բան. եթե պատրաստվում ես պատմել քո կյանքի պատմությունը, դարձրու այն հետաքրքիր, նույնիսկ, եթե պետք է այն հորինես, եւ ինչ էլ որ լինի, կտրիր ձանձրալի հատվածները», - մեկնաբանել է Սերկիսը:

Թե ով է կերտելու Տյուսոյի դերը, դեռ չի հաղորդվում։ Սերկիսը հայտարարության մեջ խոստացել է շոուն դարձնել «խելագար, անողոք, անարխիկ պանկ հնարք»: