Վեդի խոշորացված համայնքում ընտրություններին մասնակցությունը ժամը 14:00-ի դրությամբ

14:00-ի դրությամբ Վեդի խոշորացված համայնքում ընտրություններին մասնակցել է ընտրողների 33.43 տոկոսը` կամ 37015 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 12.373 ընտրող: Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ-ից:
Ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Շաղափ գյուղում` 45 տոկոս, կամ ընտրելու իրավունք ունեցող 615 ընտրողից քվեարկել է 280-ը:
Ամենացածր մասնակցությունը գրանցվել է Ոսկետափ գյուղում` 24.35 տոկոս, կամ 1803 ընտրողներից քվեարկել է 439-ը: