ՔՊ-ական Գևորգ Պապոյանը «քաղաքական կարճատեսությամբ» է տառապում

ՔՊ-ական Գևորգ Պապոյանը «քաղաքական կարճատեսությամբ» է տառապում

Մեր երկրում գնաճն այդքան բարձր չէ. այս տարվա ընթացքում միջինը շուրջ 9 տոկոս է կազմել: Այդ մասին հայտարարել է ՔՊ-ական Գեւորգ Պապոյանը:

ՔՊ-ական Գևորգ Պապոյանն ապրում է ֆեյք իրականության մեջ՝ նա, հավանաբար, չի հաճախում խանութներ, չի տեսնում գնաճը, հայաթափվող մարզերն ու սոցիալ-տնտեսական աղետը, որի հեղինակն իրենց քաղաքական թիմն է:

Գնաճից բողոքում են բոլորը՝ շարքային քաղաքացիները, անգամ պետական միջին և ցածր օղակների աշխատակիցները, իսկ ՔՊ-ական Գևորգ Պապոյանը «քաղաքական կարճատեսությամբ» է տառապում: ՔՊ-ն փորձում է ՀՀ հպարտ ու խաբված քաղաքացիներին ապացուցել, որ իրենք լավ են ապրում՝ փաշինյանական Հայաստանի տնտեսական ցուցանիշները ռեկորդներ են սահմանում: ՔՊ-ն սահմանում է հակառեկորդներ տնտեսական բոլոր ոլորտներում՝ արտաքին պարտքի ավելացում, գնաճ, զրո ներդրում, զրո նոր աշխատատեղ, մեծ արտագաղթ:

ՔՊ-ականները փորձում են ստեղծել ֆեյքային իրականություն՝ գնաճը ներկայացնել որպես համաշխարհային երևույթ, իսկ աշխատատեղերի բացակայությունը «լղոզել» ասֆալտ փռելով երկրով մեկ:

Վահրամ Բագրատյան