Իտալիան հրաժարվել է զորք ուղարկել, իսկ Հունգարիան աջակցում է ԱՄՆ-ի՝ Կիեւին ռազմական օգնությունը դադարեցնելու որոշումը

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է, որ մերժել է Փարիզի և Լոնդոնի առաջարկը՝ իտալական զորքեր ուղարկել Ուկրաինա՝ որպես եվրոպական ուժերի մաս:
«Իմ կարծիքով, սա շատ դժվար իրագործելի բան է, ես վստահ չեմ դրա արդյունավետության վրա, այդ իսկ պատճառով մենք ասացինք, որ իտալացի զինվորներ չենք ուղարկի Ուկրաինա»,- ասել նա, գրել են ԶԼՄ-ները։
Ավեկլի վաղ հայտնի էր դարձել նաև, որ ԱՄՆ-ը դադարեցրել է Ուկրաինային ռազմական օգնությունը։
Հունգարիայի կառավարությունն աջակցում է ԱՄՆ-ի՝ Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու որոշմանը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի կառավարության ներկայացուցիչ Զոլտան Կովաչը.
«Ամերիկյան նախագահի և Հունգարիայի կառավարության դիրքորոշումները համընկնում են։ Զենք մատակարարելու և պատերազմը շարունակելու փոխարեն հրադադարի և խաղաղության բանակցություններ են անհրաժեշտ որքան հնարավոր է շուտ»,- ասել է նա։