Հույս ունենք, որ ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի Ադրբեջանի նկատմամբ․ Բաբայան

Մենք ակնկալում ենք, որ ԵՄ-ն համապատասխան գնահատական կտա Ադրբեջանի քայլերին, որովհետև իրապես տեղի է ունենում մարդասիարկան աղետ՝ ցեղասպան քաղաքականության դրսևորում։ Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։ 

Նրա խոսքով՝ արդեն իսկ մի շարք պաշտոնական նամակներ են ուղարկվել ԵՄ կառույցներին, և հույս կա, որ կոնկրետ քայլեր կլինեն, ինչպես նաև հասցեական քայլեր՝ պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ։ 

«Անտարբերությունն ամենավտանգավոր երևույթներից մեկն է»,- ասաց նա։ 

ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն էլ հավելեց՝ ԵՄ-ն արժեքների վրա հիմնված կառույց է, բայց, ցավալիորեն, մինչ այս պահը որևէ շոշափելի արձագանքի չի արժանացրել Ադրբեջանի այս գործողությունը։ 

«Աշխարհաքաղաքական ու տնտեսական խաղերը վերջերս ստվերում են մարդու իրավունքները, բայց դա այդպես չպետք է լինի կոնկրետ ԵՄ պարագայում, քանի որ այդ կառույցն է աշխարհում տարածում մարդու իրավունքների օրակարգ, և հիմա պետք է այդ օրակարգը սպասարկողի դերում լինի»,- նկատեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։