Սթիվ Վոզնյակը պաշտոնապես հրաժարվել է Facebook-ից

Սթիվ Վոզնյակը պաշտոնապես հրաժարվել է Facebook-ից
Սթիվ Վոզնյակը պաշտոնապես հրաժարվել է Facebook-ից

Ամերիկյան Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակը պաշտոնապես հեռացել է Facebook-ից: «Սթիվ-Օ-ի Wild Ride» փոդքասթի եթերում Վոզնյակը տեղեկացրել է, որ ինքն ու իր կինը, ելնելով տվյալների գաղտնիության նկատառումներից, վերջերս ապաակտիվացրել են իրենց հաշիվները Facebook-ում:

Apple-ի համահիմնադրի խոսքով՝ երբ ինքը «լայքում է» ընկերոջ գրառումը, տեղի ունեցող փոխազդեցությունը առնչվում է ոչ թե իր ծանոթի հետ կապ հաստատելուն, այլ իր հետաքրքրությունները գովազդատուների համար բացահայտելուն: Դա բավական է, որպեսզի հեռու պահի իրեն տեսանելի ապագայով հարթակից, ասել է Վոզնյակը՝ նշելով, որ «փոքր-ինչ վախեցած է» իր կյանքին Facebook-ի հասանելիության ծավալից. «Բոլոր բարձրտեխնոլոգիական հարթակներից Facebook-ը, հավանաբար, թիվ մեկն է, որն ինձ դուր չի գալիս»:

Վոզնյակը քաջածանոթ է Facebook-ի գաղտնիության չափանիշներին, սակայն բեկումնային պահը, որը ստիպել է նրան ապաակտիվացնել իր հաշիվը, պայմանավորված է եղել իր լրահոսում չանձնավորված գովազդի հայտնվելով: Դա տեղի է ունեցել սոցցանցերում ամիսներ շարունակ աննպատակ «թափառելուց»: «Ես սկսեցի ուսումնասիրել Facebook-ը, քանի որ ինձ դուր են գալիս շների մասին կարճատեւ հոլովակները… շների մասին, որոնց մարդիկ փրկում են»,- ասել է նա: «Դա սովորություն էր դարձել… եւ ինձ դուր չեն գալիս սովորությունները, քանի որ դա կախվածություն է»: