Շերոն Սթոունը ցույց է տվել 91-ամյա մորը (լուսանկար)

Շերոն Սթոունը ցույց է տվել 91-ամյա մորը (լուսանկար)

66-ամյա Շերոն Սթոունը ցույց է տվել մորը, ով 91 տարեկան է. Երկրպագուները հիացած են, մենք նույնպես։

«Մայրիկը 91 տարեկանում։ Աննկարագրելի՛։ Բնական գեղեցկություն»,- հակիրճ մակագրել է Դորոթիի լուսանկարը հոլիվուդյան աստղը։

Շերոն Սթոունի մայրն աշխատել է որպես հաշվապահ, իսկ հայրը՝ Ջոզեֆ Ուիլյամ Սթոուն II-ը, աշխատել է գործարանում։ «Հիմնական բնազդի» աստղն ունի նաև քույր ու երկու եղբայր: Նա ունի նաև երեք որդեգրած որդի՝ Ռոնին որդեգրել է 2000 թվականին, Լեյրդին 2005 թվականին և Քուինին 2006 թվականին։ Դերասանուհին կենսաբանական երեխաներ չունի։ Սթոունը նախկինում ասել էր, որ ինը վիժում է ունեցել։