Հիմա սկի կարգավիճակ չունի Աղազարյանը, ո՞նց կարա դատախազը մտնի Ազգային ժողով․ փաստաբան 

Հիմա սկի կարգավիճակ չունի Աղազարյանը, ո՞նց կարա դատախազը մտնի Ազգային ժողով․ փաստաբան 

Հովիկ Աղազարյանը մանր եղջերավոր կենդանիների գործով դեռ վկա է, իսկ արտահոսքի գործով սկի չեն էլ կանչել՝ որևէ կարգավիճակ չունի։ Այս մասին քիչ առաջ MediaHub-ին ասաց ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբան Հակոբ Ճարոյանը։ 

Մեր հարցին՝ հնարավո՞ր է, որ Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով գլխավոր դատախազը մտնի խորհրդարան, Ճարոյանն ասաց․ «Նախ պետական գաղտնիքի արտահոսքի որևէ դրվագ չկա, իսկ էն ոչխարների կամ Քյարամյանի էդ գործով, որ մտնի Ազգային ժողով, կասեն՝ հիմնավոր չի, և որևէ բան չեն անի։ Իսկ արտահոսքի դեպքում կարա մտնի դատախազը Ազգային ժողով, ասի՝ «քանի որ պետական գաղտնիքի մասին է խոսքը, հետևաբար, հավատացեք ինձ, փակագծեր չեմ բացում, զրկեք, որ կարողանանք քննություն անել»։ Բայց հիմա սկի կարգավիճակ չունի Աղազարյանը, ո՞նց կարա դատախազը մտնի Ազգային ժողով»։ 

Փաստաբանի խոսքով՝ միայն ենթադրություն է, որ հավանական է՝ գլխավոր դատախազը ինչ-որ պահի մտնի Ազգային ժողով՝ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու, բայց այս պահին այդպիսի որևէ նախադրյալ կամ գործըթնաց չկա: «Ավելին, ես ասում եմ՝ ավելի շատ չի մտնի, քան կմտնի»,- շեշտեց Ճարոյանը։ 

Վահե Մակարյան