Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 14 ավտոմեքենա

Մարտի 5-ին` ժամը 20։35-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենյաց լեռնանցքում ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ավտոմեքենաներն արգելափակվել են Մարտունի-Գետափ ավտոճանապարհին։
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 14 ավտոմեքենա (35 ուղևոր) և հերթապահել մինչ ՃՇՇ աշխատակիցների դեպքի վայր հասնելը: