ՌԴ քաղաքացուն ձերբակալել են ահաբեկչության մասին գրառումների համար․ Հայաստան է փորձել մեկնել

Սանկտ Պետերբուրգի բնակիչ Նիկոլայ Կոնաշենոկին ձերբակալել են Պուլկովո օդանավակայանում։ Գրել է «Фонтанка»-ն։
Ըստ հրապարակման՝ նա մտադիր է եղել Հայաստան թռչել Մոսկվայով։ Ավելի վաղ Նիկոլայ Կոնաշենոկը սոցիալական ցանցերում մի քանի գրառում էր կատարել Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության մասին։ Դրանից հետո նրա կինը՝ Ռոքսանա Շատունովսկայան, հրաժարական էր տվել Սանկտ Պետերբուրգի «Նյու Հոլանդիա» հասարակական տարածքի տնօրենի պաշտոնից։
«Ֆոնտանկան» նաև տեսանյութ է հրապարակել, որում Նիկոլայ Կոնաշենկոն ներողություն է խնդրում։ Հրատարակությունը նշել է, որ տեսանյութը հրապարակել է Սանկտ Պետերբուրգի ոստիկանությունը։
«Երեկ ես երկու գրառում եմ տեղադրել Facebook սոցիալական ցանցում, որոնցից առաջինում հարց էի տալիս, թե ինչ կլիներ, եթե ահաբեկչությունը տեղի չունենար «Կրոկուս Սիթիիում», այլ Կրեմլում: Իսկ երկրորդ դեպքում ես մտածեցի, թե ինչու է դժբախտությունը տեղի ունեցել «Պիկնիկ» խմբի համերգին, այլ ոչ թե ինչ-որ այլ երաժշտական խմբի»,- բացատրել է Նիկոլայ Կոնաշենոկը։
Նրա խոսքով՝ հրապարակումները հանրության կողմից ընկալվել են որպես ահաբեկչությանն աջակցող։ «Խորին ներողություն եմ խնդրում բոլորից։ Ես չեմ աջակցում ահաբեկչությանը. Կատարվել է հրեշավոր հանցագործություն, որի համար մենք բոլորս սգում ենք»,- ասել է Կոնաշենոկը։ Նրա գրառումներն ջնջվել են։