Թանկ նվերներ, «էժան» տուն. Պապիկյանի կոռուպցիոն դիմանկարը 

Թանկ նվերներ, «էժան» տուն. Պապիկյանի կոռուպցիոն դիմանկարը 

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանն է, որի եկամուտների տարեկան հայտարարագիրը պատմություն է կոռուպցիոն գործարքների մասին: 

«Չաղչաղ թագավորը» 

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նախորդ տարի նվեր է ստացել 19 միլիոն 750 հազար դրամ, 22 հազար դոլար և 13 հազար 400 եվրո գումար։ Նվիրատվության մասին Պապիկյանը նշել է իր եկամուտների և ունեցվածքի 2022 թ․-ի հայտարարագրում։
Սուրեն Պապիկյանի հայտարարագրում նշում կա շուկայականից անհամեմատ էժան գնով Երևանի կենտրոնում գնած բնակարանի գործարքի մասին, որն իրականացվել է 2022 թ․-ին։ 
Հիշեցնենք, Սուրեն Պապիկյանի գնած գույքն արժե 169 միլիոն  դրամ՝ շուրջ 412 հազար դոլար, բայց նախարարն այն գնել է 69 միլիոն դրամով (168 հազար դոլար)։ Սա արդեն կոռուպցիոն ռիսկի դրսևորում էր և ահա նորը:

«Հրեշտակ» հեղափոխականը 

Պապիկյանի «էժան» տան վերաբերյալ լրագրողական հետաքննություն անցկացվել է՝ պարզելով, որ սա մաքուր կոռուպցիոն գործարք է: Այս բնակարանը Պապիկյանն, ըստ էության, «նվեր» է ստացել՝ ծառայություն մատուցելով կառուցապատողին, ով, ի դեպ, հին համակարգի կարկառուն ներկայացուցիչ է:

Ինչ մնում է դրամական նվիրատվություններին, կասկածից վեր է, որ Պապիկյանն ասելու է «թե բա ամուսնացել եմ, երեխա եմ ունեցել, բա մի նվերն ի՞նչ է, որ իմ պես Սպարապետ տղու չանեն»:
Ուղղակի, «հրեշտակ» Պապիկյանին հիշեցնենք, որ նախկին «հանցավորները» նույնպես «նվերները» ստանում էին հարսանիք, կնունքի ժամանակ:

Ուղղակի, այն թվերին դա կոռուպցիա էր կոչվում, հիմա երևի՝ «հեղափոխական տուրք»...

Վահրամ Բագրատյան