Ըստ Թրամփի՝ Ուկրաինայում իրավիճակը կարող է Երրորդ համաշխարհային պատերազմի հանգեցնել

Ըստ Թրամփի՝ Ուկրաինայում իրավիճակը կարող է Երրորդ համաշխարհային պատերազմի հանգեցնել

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը համարում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է ավելի սրվել, քանի որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք չկա ոչ մեկը, որը կարող էր խոսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է Business Standard-ը:

«Չնայած Բայդենի թուլությանը, վախկոտությանն ու ոչ կոմպետենտությանը՝ դեռեւս նա Ուկրաինայում այդ ողբերգությանը վերջ տալու հնարավորություն ունի՝ առանց ամերիկացիներին ներքաշելու այդ սարսափելի եւ շատ արյունալի պատերազմում: Ի դեպ, դա կարող է Երրորդ համաշխարհային պատերազմի հանգեցնել»,-ասել է Թրամփը:

«Մեզ մոտ չկա մեկը, որը կկարողանար խոսել Պուտինի հետ։ Իմ նախագահության օրոք կար մարդ, որը կարող էր խոսել նրա հետ»,-նշել է Թրամփը: