Տերովին տերն է տարել, անտերին՝ գելը․ պատգամավորը հայ-ադրբեջանական հակամարտության մասին

Ադրբեջանական սադրանքները շարունակվում են, որն իրենց հերթական փորձն է քաղաքական, բարոյական, հոգեբանական ճնշում գործադրելու Արցախի ժողովրդի նկատմամբ, որպեսզի Արցախի ժողովուրդը համակերպվի պարտության հետ: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ 

Պատգամավորի խոսքով՝ ադրբեջանցիներն արցախցիներին լավ չեն ճանաչում և 30 տարվա պարտությունը իրենց դաս չի եղել։ 

«Որպեսզի մենք կարողանանք պահել Արցախը՝ ՀՀ-ն չի կարող նման կրավորական մոտեցում ցուցաբերի: Ասում են՝ տերովին տերն է տարել, անտերին՝ գելը, չենք կարող մեր հայրենակիցներին թողնել անտեր, միայնակ Ադրբեջանի դեմ»,-ընդգծեց Խաչատրյանը։ 

Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է, ասում է պատգամավորն ու հավելում, որ միշտ էլ այդպես է եղել։

«Որոշ իշխանական պատգամավորներ Զելենսկու ելույթի ժամանակ չպետք է հոտնկայս ծափահարեն: Եթե ՀԱՊԿ-ը, որի անվտանգային համակարգի անդամ ենք, առաջարկում է ռազմատեխնիկական աջակցություն, չպետք է կամակոր երեխայի նման ոտքերը խփենք գետնին ու ասենք, որ քաղաքական հայտարարություն ենք ուզում»,-ամփոփեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։