Ռուսական ուժերը մեկ շաբաթում ոչնչացրել են Ուկրաինայի ավելի քան 1600 ռազմական օբյեկտ․ Կոնաշենկով

ՌԴ ԶՈւ-ն մեկ շաբաթում ոչնչացրել է Ուկրաինայի ավելի քան 1600 ռազմական օբյեկտ. հայտնում է ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
Օպերացիայի ողջ ընթացքում խոցվել է 1612 օբյեկտ, որից 62-ը կառավարման կետեր ու կապի հանգույցներ են, 39-ը՝ «С-300», «Бук М-1», «Оса» զենիթահրթիռային համալիրներ, 52-ը՝ ռադիոտեղորոշիչ կայաններ։
Ցամաքում ոչնչացվել է 49 ինքնաթիռ, օդում՝ 13, խոցվել է 606 տանկ և այլ մարտական զրահամեքենաներ, համազարկային կրակի 67 ռեակտիվ համակարգեր, 227 թնդանոթ և ականանետ, 53 անօդաչու թռչող սարք։
Ռուսական զինված ուժերը վերահսկողություն են սահմանել Չիստոպոլյե, Նովոպոլտավկա և Ժովտնեվոյե բնակավայրերի նկատմամբ։