Փաշինյանը Արագածոտնի մարզպետին 1 շաբաթ արձակուրդ է տրամադրել․ մարզպետի օգնականը ձերբակալվել էր

Փաշինյանը Արագածոտնի մարզպետին 1 շաբաթ արձակուրդ է տրամադրել․ մարզպետի օգնականը ձերբակալվել էր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը մեկ շաբաթով արձակուրդ է գնում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին տրամադրել 2024-2025 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 6 աշխատանքային օր տևողությամբ՝ 2024 թվականի դեկտեմբերի 18-25-ը ներառյալ:

Սերգեյ Մովսիսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանը»:

Նրա օգնական Արմեն Մարկոսյանի մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր մոտ 11,5 գրամ դեղնականաչավուն զանգված։