Անպատասխան մնացած Գեղամ Մանուկյանը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ տեղեկացրեց, որ ԱԳ նախարարին գրություն են ուղարկել՝ խնդրելով ծանոթացնել իրենց Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հայեցակարգային փաստաթղթին, սակայն որևէ պատասխան չի եղել։

Նրա հարցը պետք է ուղղված լիներ ԱԳ նախարարին, սակայն Արարատ Միրզոյանը ԱԺ-ում չէր, այս պահին գտնվում է Բրյուսելում, ուստի հարցին որևէ մարդ չպատասխանեց։

«Ինչո՞ւ Արարատ Միրզոյանը չի պատասխանել մեր հարցին, բայց առիթ-անառիթ պատգամավորների հետ ոչ նորմալ բառապաշարով է խոսում»,- նշեց Մանուկյանը։

Ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանն առաջարկեց գրավոր հարցում ուղարկել։

Մանրամասները՝ տեսանյութում։