«Բորուսիան» Չեմպիոնների լիգայի եզրափակչում է

«Բորուսիան» Չեմպիոնների լիգայի եզրափակչում է

«Բորուսիան» Չեմպիոնների լիգայի եզրափակչում է: «Պարի Սեն Ժերմեն» - «Բորուսիա Դորտմունդ» դիմակայությունում առավելության հասավ գերմանական ակումբը։

Առաջին խաղում 1-0 հաշվով հաղթել էր դորտմունդյան ակումբը։ Փարիզյան ակումբի հարկի տակ՝ «Պարկ դը Պրենսում», գերմանական ակումբը կրկին հաղթեց։ Հանդիպման միակ գնդակի հեղինակ դարձավ ակումբի ավագ Մատս Հումմելսը։ Վետերան պաշտպանը 50-րդ րոպեին կիսապաշտպան Յուլիան Բրնադտի անկյունային խաղարկումից հետո գրավեց փարիզյան ակումբի դարպասը։ Երկու խաղի արդյունքով գերմանական ակումբը հաղթող դուրս եկավ։ 

Ինչպես առաջին խաղում, այնպես էլ այստեղ հանդիպման խաղացող ճանաչվեց Հումմելսը։

«Բորուսիան» ՉԼ գավաթակիր իր պատմության մեջ դարձել էր 1 անգամ՝ 1996/97 մրցաշրջանում։ 2012/13 մրցաշրջանում գերմանական ակումբը ևս մեկ անգամ էր խաղացել եզրափակչում, սակայն 1-2 պարտվել էր «Բավարիային»։ ՊՍԺ-ին մեկ անգամ էր շատ մոտ եղել հաղթելուն, սակայն 2019/20 մրցաշրջանի եզրափակչում 1-0 հաշվով պարտվել էր նույն «Բավարիային»։

Գերմանական ակումբը եզրափակչում կհանդիպի Մադրիդի «Ռեալ» - Մյունխենի «Բավարիա» զույգի հաղթողին։