Ինչ է անելու Կրեմլն Ուկրաինայի հարցով․ հայտարարություններ Մոսկվայից

Ինչ է անելու Կրեմլն Ուկրաինայի հարցով․ հայտարարություններ Մոսկվայից

Կրեմլը դեռ պատրաստ չէ հրապարակել Ստամբուլում կայանալիք բանակցություններին ռուսական պատվիրակության կազմը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարից այլ հայտարարություններ՝

▪️Ռուսաստանի պատվիրակությունը մայիսի 15-ին Ստամբուլում կսպասի ուկրաինականին;

▪️Մայիսի 11-ին Պուտինի ասած ամեն ինչ մնում է արդիական;

▪️Ռուսաստանը կարևորում է Իրանի հետ գործընկերությունը, Պուտինի՝ Իրան այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չենլ

▪️Միջուկային զենքի տարածումը Եվրոպայում «չի ավելացնի անվտանգություն և կանխատեսելիություն եվրոպական երկրամասում»;

▪️Ներկայումս Եվրոպայում ռազմավարական կայունության և անվտանգության ամբողջ համակարգը անմխիթար վիճակում է;

▪️Կրեմլը կտեղեկացնի Ռուսաստանի նախագահ Պուտինի և Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվայի միջև հանդիպումների մասին՝ համաձայնեցված ժամկետներին համապատասխան։