Արամ Ա-ն ՍԴՀԿ, ՌԱԿ և ՀՅԴ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում ստեղծված վիճակը

Արամ Ա-ն ՍԴՀԿ, ՌԱԿ և ՀՅԴ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում ստեղծված վիճակը

Արամ Ա Կաթողիկոսը ընդունել է ՍԴՀԿ, ՌԱԿ և ՀՅԴ կուսակցության ներկայացուցիչներին։ Հայտնում են Կաթողիկոսության մամուլի ծառայությունից․

«Երկուշաբթի, 6 Մայիս 2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը իր գրասենեակին մէջ ընդունեց Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակութեան Լիբանանի վարիչ մարմնի ատենապետ Վանիկ Տագէսեան, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Յակոբ Բագրատունի եւ Ռամկավար Ազատական Կուսակցութեան Լիբանանի շրջանային վարչութեան ատենապետ տոքթ. Աւետիս Տագէսեան։

Վեհափառ Հայրապետը ողջունեց միջ-կուսակցական գործակցութիւնը եւ կարեւորութեամբ շեշտեց զայն աւելի ծաւալելու հրամայականը։ Ներկաները, իրենց կարգին, դարձեալ յանձնառու եղան գործակցական ոգիով շարունակելու իրենց հաւաքական քննարկումները ընդհանրապէս Հայաստանն ու հայ ժողովուրդը եւ մասնաւորաբար Լիբանանի հայութիւնը յուզող հարցերուն շուրջ»,- նշվում է հաղորդագրության մեջ։