Տուրիստները պետք է զգոն լինեն․ ԱՄԷ-ում գրանցվել է 50 աստիճանից բարձր ջերմաստիճան

Տուրիստները պետք է զգոն լինեն․ ԱՄԷ-ում գրանցվել է 50 աստիճանից բարձր ջերմաստիճան

Այս ամիս ԱՄԷ-ում գրանցված ավելի քան 50 աստիճան օդի ջերմաստիճանը մայիս ամսվա համար ամենաբարձրն էր գրանցումների սկսվելուց ի վեր, ՌԻԱ Նովոստիին հայտնել են ԱՄԷ Ազգային օդերևութաբանական կենտրոնից։

«ԱՄԷ-ում գրանցված ջերմաստիճանը մայիսին ամենաբարձրն է այն ժամանակվանից ի վեր, երբ Ազգային օդերևութաբանական կենտրոնը սկսել է գրանցել կլիմայական տվյալներ», - ասել է կենտրոնի խոսնակը։

Ուրբաթ օրը առավելագույն ջերմաստիճանը կազմել է 50.4 աստիճան Ցելսիուս, որը գերազանցել է նախորդ ռեկորդը։ Դրանից հետո, շաբաթ օրը, երկրի անապատային հատվածում, որը հեռու է ափից, սնդիկի ջերմաստիճանը նույնիսկ ավելի է բարձրացել՝ հասնելով 51.6 աստիճան Ցելսիուսի։