Անձնական վարկանիշի անկմանը զուգահեռ Արթուր Վանեցյանի անունը շահարկելը զարմանալի չէ․ Բաբայան

Անձնական վարկանիշի անկմանը զուգահեռ Արթուր Վանեցյանի անունը շահարկելը զարմանալի չէ․ Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Անձնական և քաղաքական վարկանիշի անկմանը զուգահեռ Արթուր Վանեցյանի անունը շահարկելը տարատեսակ ցնդաբանություններով` զարմանալի չէ:

Փաստորեն գործող իշխանությունն ի վերջո առերեսվում են իրականությանը, հանրային իրական տրամադրություններին:

Հասարակությունը հոգնել է պրիմիտիվ ստերից, հեքիաթներից և դա այլևս փաստ է: Ուշագրավ է, որ մի քանի օր առաջ Գլխավոր դատախազին էին հարցնում գաղտնալսման իբրև քրեական գործի մասին, որը վեց տարի ամեն դիտանկյունից քննված քրեական գործ է և հիմա նորովի հրամցնելու փորձ է արվում, սակայն ակնհայտ է, որ դա ևս ապարդյուն է:

Շատերն այլևս նման ելույթներին, ասուլիսներին վերաբերվում են հումորով, նման մոտեցում հենց Վանեցյանը ևս բազմիցս առաջարկել էր, բայց ոչ այս անգամ:

Ցավոք ներկայումս ոչ ոք այս իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով հումորի տրամադրություն չունի: Կարծում եմ, որ իրավական գործընթացներ այսօրվա հրապարակվածի վերաբերյալ հաջորդելու է, հնարավոր է հերթական զրպարտության հայցը և դրա բավարարումին ականատեսը լինենք: Ակնհայտ է նաև, որ իրական գործակալների բացահայտմանը քիչ է մնացել, բոլոր այն գործակալներին որոնք ուրացել էին Հայաստանի և Արցախի շահին:

Ինչ վերաբերում է ԶՊՄԿ և Կարեն Վանեցյանի հիշատակմանը, ապա ես, որպես Կարեն Վանեցյանի փաստաբանական խմբի անդամ, շատ հնարավոր եմ համարում, որ Կարեն Վանեցյանը շուտով, անձամբ եւ հրապարակայնորեն իրեն վերաբերվող իշխանական բոլոր կեղծիքները կբացահայտի»: