Պայմանագրային զինծառայող է մահացել․ հայտնի է ինքնությունը

Պայմանագրային զինծառայող է մահացել․ հայտնի է ինքնությունը

Մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի (ծնվ. 1985 թ.) դին՝ հրազենային վնասվածքով: 

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն, հայտնում է ՊՆ-ն։