Ոստիկանը խաղադրույքով կորցրել է բնակարանը և ինքնասպան եղել հենց աշխատավայրում (լուսանկար 18+)

Ոստիկանը խաղադրույքով կորցրել է բնակարանը և ինքնասպան եղել հենց աշխատավայրում (լուսանկար 18+)

Մոսկվայում ոստիկանը խաղադրույքներով կորցրել է բնակարանը և ինքնասպան եղել հենց աշխատավայրում։ Հայտնում է Baza տելեգրամյան ալիքը։

38-ամյա ենթասպան խաղադրույքների սիրահար է եղել ու խոշոր գումար է պարտվել։ Փոխհատուցելու համար բնակարանը գրավ է դրել, բայց նաեւ կորցրել է ստացած գումարը։ Ենթադրաբար նա իր վերջին խաղադրույքը կատարել էր Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Բավարիա»-«Ռեալ» խաղում իսպանական ակումբի հաղթանակի վրա։ Խաղն ավարտվել էր 2:2 հաշվով։