Փարիզում արցունքաբեր գազ է կիրառվել պաղեստինամետ բողոքի ցույցը ցրելու համար

 Փարիզում արցունքաբեր գազ է կիրառվել պաղեստինամետ բողոքի ցույցը ցրելու համար

 

Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել Փարիզի Սորբոնի համալսարանի մոտ ուսանողների կողմից կազմակերպված պաղեստինամետ ցույցը ցրելու համար, հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը։

Ցույցի սկսվելուց անմիջապես հետո դրա մասնակիցներին սկսել են  շրջապատել անվտանգության ուժերը, հարձակվել են մի խումբ ցուցարարների վրա՝ փորձելով բռնությամբ դուրս հանել նրանց համալսարան տանող փողոցից:

Ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են սկսվել, որից հետո նրանք արցունքաբեր գազ են կիրառել։