Կասկադյորական ավտովթար՝ Երևան-Աշտարակ ճանապարհին. մեքենան՝ բաժանարար գոտու արգելապատնեշներին

Այսօր՝ մայիսի 7-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ճանապարհի Պռոշյանի վարչական տարածքում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Mercedes» մակնիշի ավտոոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում հայտնվել է բաժանարար գոտում տեղադրված երակթե արգելապատնեշների վրա:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Մինչ դեպքի վայր կժամանեին տարածքը սպասարկող ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության աշխատակիցները, ավտոմեքենան մանիպուլյատորի միջոցով տեղափոխվեց: