Կեղտոտ կոշիկները թրենդ են դարձել երիտասարդների շրջանում

Կեղտոտ կեդերն ու սպորտային կոշիկները 2024 թվականին դարձել են թրենդ երիտասարդների շրջանում։ Գրել է New York Post-ը։
Z սերնդի ներկայացուցիչները հարյուրավոր դոլարներ են ծախսում ճաքճքած և ակնհայտ կեղտոտ ներբաններով պատռված կոշիկների վրա։ Հատկապես հայտնի են Golden Goose շքեղ ապրանքանիշի մոդելները:
Նորաձևության բլոգերները նման կոշիկների հանդեպ իրենց սերը բացատրում են դրանց հարմարավետությամբ ու բազմակողմանիությամբ։ Նրանց խոսքով՝ ակնհայտորեն կեղտոտ սպորտային կոշիկները շատ խնամելու կարիք չկա։
«Նոր սպորտային կոշիկները դեռ շատ արագ կկեղտոտվեին: Ինչու՞ իզուր նեղսրտել: Ես գնել եմ Golden Goose-ն ու մոռացել այս խնդրի մասին»,- ասել է ինլյուենսերներից մեկը: