Օդեսայում պայթյուններ են որոտացել. սկսվել են էլեկտրաէներգիայի անջատումներ (տեսանյութ)

Օդեսայում պայթյուններ են որոտացել. սկսվել են էլեկտրաէներգիայի անջատումներ (տեսանյութ)

Օդեսայում պայթյուններ են որոտացել տարածաշրջանում օդային հարձակումների ահազանգի ֆոնին, հայտնել է քաղաքի քաղաքապետ Գենադի Տրուխանովը։

Մոսկվայի ժամանակով ժամը 22:38-ի դրությամբ Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզի համաձայն՝ օդային ռմբակոծության մասին ահազանգ է հայտարարվել Ուկրաինայի Օդեսայի, Նիկոլաևի, Դնեպրոպետրովսկի, Պոլտավայի, Խարկովի և Սումիի մարզերում։

«Քաղաքում պայթյուններ են լսվում»,- ասվում է Տրուխանովի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Օդեսայում էլեկտրաէներգիայի անջատումներ են սկսվել քաղաքում տեղի ունեցած պայթյուններից հետո, հայտնում է ուկրաինական Strana.ua հրատարակությունը։

Ավելի վաղ Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովը հայտարարել էր մի շարք պայթյունների մասին քաղաքում՝ օդային հարձակման ահազանգի ֆոնին «Օդեսայում տեղի ունեցած պայթյուններից հետո քաղաքի որոշ բնակիչներ հոսանքազրկվել են», - ասվում է «Strany.ua» հեռուստաալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Տեսանյութերն՝ այստեղ