Ռուս խաղաղապահները չեն միջամտել, ենթադրում եմ՝ պայմանավորվածություն է եղել․ Խաչատրյան

ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ լրագրողը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանից հետաքրքրվեց, թե ինչպես է ստացվում, որ հայ պաշտոնյաներին ռուսների ներկայությամբ են ձերբակալում, ի՞նչ է սա, պայմանավորվածությո՞ւն։

Խաչատրյանը պատասխանեց, որ ռուս խաղաղապահների գործողություններն իրենց համար հասկանալի չէին։ 

«Հասկանալի և ընդունելի չէ, բայց չմոռանանք, որ Արցախի անվտանգության երաշխավորը ՀՀ-ն է, ի՞նչ սպասենք երրորդ երկրներից»,-ասաց նա։

Ճշտող հարցին՝ կա՞ր պայմանավորվածություն, վերջինս պատասխանեց՝ ենթադրությունների դաշտ մտնել չի ուզում.
«Բայց այն, որ ռուս խաղաղապահները չեն միջամտել, ենթադրում եմ՝ որոշակի պայմանավորվածություն եղել է»։

Մանրամասները՝ տեսանյութում