Սումիի մարզում ամոնիակի արտահոսքի հետ կապված իրավիճակը հսկողության տակ է

Սումիի մարզում ամոնիակի արտահոսք է տեղի ունեցել։ Ըստ ուկրաինական պետական լրատվամիջոցների՝ արտահոսքի պատճառը «Սումիխիմպրոմ» գործարանին ռուսական ուժերի հասցրած հարվածն է։ Վտանգի տակ է հայտնվել Նովոսելիցա գյուղը։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդել է, որ փրկարարներին հաջողվել է տեղայնացնել վթարային իրավիճակը։ Շարունակվում են ամոնիակի ամպի նստեցման աշխատանքները։
Ռուսական պետական լրատվամիջոցները հաղորդում են, որ միջադեպի պատճառները հայտնի չեն՝ միևնույն ժամանակ հիշեցնելով, որ մարտի 19-ին ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ուկրաինացի ազգայնականները «Սումիխիմպրոմ» գործարանում ականապատել էին ամոնիակի և քլորի պահեստները։