Կալանավորված անձի կոշիկի միջից հայտնաբերել են բջջային հեռախոս

Կալանավորված անձի կոշիկի միջից հայտնաբերել են բջջային հեռախոս

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները կալանավորված անձի կոշիկի միջից հայտնաբերել են բջջային հեռախոս

ՀՀ արդարադատության նախարարության #Արմավիր քրեակատարողական հիմնարկի ծառայողներն ապրիլի 15-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնից հիմնարկ տեղափոխված կալանավորված անձ Ս․Ս․-ին։

Խուզարկությամբ ծառայողները վերջինիս կոշիկի միջից հայտնաբերել են բջջային հեռախոս` բաժանորդային քարտով։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն·