Կիրանցում վերջին զանգ է, սակայն անորոշություն է․ արդյո՞ք նոր ուսումնական տարում կհնչի առաջին զանգը (լուսանկար)

Կիրանցում վերջին զանգ է, սակայն անորոշություն է․ արդյո՞ք նոր ուսումնական տարում կհնչի առաջին զանգը (լուսանկար)

Հանրակրթական բոլոր դպրոցներում այսօր հնչել է «Վերջին զանգը»։ Ամեն տարի այս օրվան առանձնակի տրամադրությամբ էին պատրաստվում Կիրանցում, սակայն այսօր, գյուղացիների հավաստմամբ, տրամադրությունները հակասական են։ Սահմանամերձ Կիրանց գյուղի 9-ամյա դպրոցն այս տարի 8 շրջանավարտ ունի։ 

«Հրաժեշտ են տալիս դպրոցին, բայց չգիտենք՝ դպրոցի՞ն, թե՞ գյուղին, որովհետև ասում եմ՝ ոչ մեկ չի պատրաստվում թշնամու հետ հարևանությամբ ապրել, մանավանդ, որ նոր դպրոցը, որը շահագործման կհանձնվի հաջորդ ուսումնականում, գտնվում է Ադրբեջանի սահմանից մի քանի քայլ հեռավորության վրա»,- ասաց գյուղի երիտասարդներից մեկը։ 

Չնայած ՀՀ կառավարության ղեկավարն առաջարկել է՝ ադրբեջանական հենակետը քողարկելու համար ծառեր տնել, կիրանցիներն պատասխանում են՝ «եթե միտքը էդքան լացելու չլիներ, կուշտ կխնդայինք»։

«Որովհետև դա մեզ առաջարկում ա մեր երկրի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը։ Սա 21-րդ դարի պարադոքսն է, ի՞նչ ասել է՝ «ծառ տնկի, որ պաշտպանվես թշնամուց»»,- զարմանում են սահմանապահ գյուղի բնակիչները։ 

Կիրանցում վերջին զանգ է, սակայն անորոշություն է, թե գալիք նոր ուսումնական տարում արդյո՞ք հնչելու է առաջին զանգը։ 

«Ցավոք, ապագա չենք տեսնում։ Հայկական մի գյուղ էլ կենսունակությունից կզրկվի, կհայաթափվի»,- հավելեց նա։

Հունան Թադևոսյան