Նախկինում ինչքան պրառաբ ու մեբելի դիզայներ կար, վաչության պետ էր․ Ավինյան

Երևանի քաղաքապետարանում այսօր նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդման արարողությունից հետո լրագրողները Ավինյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞վ էր պայամանավորված քաղաքապետարանի դիմաց Արգիշտի թագավորին հիշեցնող մարդկանց կանգնեցնելը, ուրարտական ոճով միջոցառում կազմակերպելը։ Ավինյանը պատասխանեց, որ մեր քաղաքի պատմությունն ու ժառանգությունը  շատ կարևոր է։

«Կարևոր էլեմենտներ են ավելացել այս արարողակարգին, որպեսզի բոլորին հիշեցնենք, թե որտեղից են սկսվում Երևանի ակունքները»։

Հարցին, թե ինչպես է տոնելու նշանակումը Ավինյանը, վերջինս պատասխանեց․

«Հրավառությունները Երևանում արգելված են, սա կարևոր որոշումներից մեկն է, հրավառություններ լինելու են պետական տոներին ու կարևոր իրադարձություններին: Երևանի քաղաքապետի երդման արարողությունը կարևոր իրադարձություն է, բայց ոչ այնքան, որ հրավառություն լինի»,- ընդգծեց նա։ 

Խոսելով կադրային  փոփոխության մասին և ճշտող հարցին՝ Խորեն Գրիգորյանը շարունակելո՞ւ է մնալ Շինարարության եւ բարեկարգման վարչության պետ՝ լինելով ազգագրագետ, վերջինս պատասխանեց․

«Այո, այ հենց լինելով ազգագրագետ պարտադիր շարունակելու է մնալ շինբարեկարգման վարչության պետ։ Ես ողջունում են լավ աշխատանքը, ես ողջունում են բարեխիղճ աշխատանքը, և չեմ ողջունում կեղծ, ստերի հիման վրա մարդկանց վատաբանելը»։ 

Դիտարկմանը, թե Հայկ Մարությանը նախկինում համաձայն չէր այս նշանակմանը, Ավինյանը պատասխանեց․ 

«Նախկինում, ինչքան մոտիկ, հարազատ, բարեկամ, պրառաբ ու մեբելի դիզայներ կար, վարչության պետ էր»։

Մանրամասները՝ տեսանյութում