«Մեր ժամանակներում հայրենիք, մայր և սիրելի բառերը նույն շարքում են»․ Պուտինի ուղերձը մարտի 8-ի առթիվ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է կանանց միջազգային տոնը։ Վլադիմիր Պուտինը մեջբերել է կայսրուհի Եկատերինա Երկրորդի խոսքերը հայրենիքի պաշտպանության մասին։ «Ես կպաշտպանեմ իմ հայրենիքը իմ լեզվով, գրչով և սրով, քանի դեռ կյանքս բավարար է»,- ասել է նախագահը մարտի 8-ի ուղերձում։

Պուտինն իր ուղերձում նաև հայտարարել է, որ ո՛չ ժամկետային զինծառայողները, ո՛չ պահեստազորը ներկայում ներգրավված չեն և չեն ներգրավվի Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությանը:

Լիաննա Թորոսյան