Գուցե մի քննիչի աշխատավարձը չբարձրացնեք, մյուսինն էլ 150%-ով ավելացնեք․ Բագրատյան
ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանն առաջարկում է ատեստավորման արդյունքում մի քննիչի աշխատավարձը չավելացնել, մյուսինն էլ 150%-ով բարձրացնել՝ ըստ ցուցաբերած արդյունքի։
«Ի վերջո, մենք ի՞նչ մոտիվացիա ենք ստեղծում քննիչների համար, որ ավելի արագ ու որակով աշխատեն»,- հարցրեց նա։
Ի պատասխան՝ ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն ասաց, որ պրոֆեսիոնալ կազմով աշխատանքն ավելի արագ է դառնում, ուստի ծանրաբեռնվածությունը նվազում է։
«Մեր մեծ փորձառություն ունեցողներին չկորցնելու համար ենք այս ամենն անում։ Մենք ուղիղ չենք փոխկապակցել աշխատավարձերի հետ։ Ատեստացիայի արդյունքում մենք ուղղակի մարդկանց տարբեր պաշտոններ ենք առաջարկում և աշխատավարձերի տատանումներ են լինում»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։