Պատրաստ եմ սերտորեն համագործակցել՝ ի նպաստ եղբայրական հարաբերությունների․ ՀՀ նախագահը՝ Կավիլաշվիլիին

Պատրաստ եմ սերտորեն համագործակցել՝ ի նպաստ եղբայրական հարաբերությունների․ ՀՀ նախագահը՝ Կավիլաշվիլիին

Սրտանց շնորհավորում եմ Միխեիլ Կավիլաշվիլուն Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին X-ի իր էջում գրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

«Ես իմ լիակատար աջակցությունն ու պատրաստակամությունն եմ հայտնում սերտորեն համագործակցելու՝ ի նպաստ Հայաստանի ու Վրաստանի ավանդական եղբայրական հարաբերությունների։

Մաղթում եմ նախագահին ամենայն հաջողություն իր հետագա նախաձեռնություններում»,- նշել է ՀՀ նախագահը: