Վաղարշակ Հակոբյանը պիտակավորում է Արցախն ազատագրողներին

Վաղարշակ Հակոբյանը պիտակավորում է Արցախն ազատագրողներին

«Ընդդիմադիրների ներկայիս կարգավիճակը՝ քաղաքական անպատասխանատվության, քաղաքական անմեղսունակության հետևանք է»: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:

Փաշինյանի «մեծահոգության» շնորհիվ ՀՀ քաղաքացիներին, հանրությանն անհայտ Վաղարշակ Հակոբյանը հայտնվում է խորհրդարանում և պիտակավորում է քաղաքական դաշտի պետականամետ ուժերին: Ինչ է արել իր կարճ կենսագրության ընթացքում Վաղարշակ Հակոբյանը Հայաստանի ու Արցախի համար՝ ստացել է պատգամավորի աշխատավարձ, պարգևավճար և պետական բյուջեի հաշվին գործուղումների է մեկնել:

Արցախյան պատերազմի օրերին Հակոբյանը երեխա էր, իսկ իր կողմից պիտակավորվող ընդդիմության բազմաթիվ անդամներ ազատագրում էին Արցախն ու ստեղծում հայկական բանակ: Փաշինյանն ու թիմն արցախյան գոյամարտից կիլոմետրերով հեռու են եղել, իսկ այսօր հեռու են Արցախի համար պատասխանատվությունից՝ այն «գցելով» ՌԴ-ի «գրպանը»:

ՔՊ-ականների մոտ լավ է ստացվում ֆեյսբուքյան ստատուսներ գրելը, այլախոհներին պիտակավորելը, քրեական գործեր հարուցելը: Անպատասխանատվությունից է խոսում մի քաղաքական թիմի անդամ, որոնք Շուշին դժգույն և դժբախտ քաղաք են համարել, իսկ Եռաբլուրի տարածքը՝ եռապատկել են:

Վահրամ Բագրատյան