Ղրիմն ու Դոնբասը կապվել են ցամաքային միջանցքով․ Ղրիմի փոխվարչապետ

Ղրիմի փոխվարչապետ Գեորգի Մուրադովը հայտարարել է, որ հաջողվել է ցամաքային միջանցքով կապել Ղրիմի թերակղզին ու Դոնբասը. հայտնում է РИА Новости-ն։
«Վերահսկողության տակ է առնվել Ղրիմից Մարիուպոլ ավտոմոբիլային ճանապարհը», - ասել է նա։
Մուրադովի խոսքով՝ դեռևս մարտեր են ընթանում, «այդ մայրուղին կօգնի ԴԺՀ ազատագրված շրջանների բնակչությանը մարդասիրական բեռներ մատակարարելու հարցում»։
Ճանապարհը կարող է կարևոր մայրուղի դառնալ Ղրիմի համար, որը միացնում է թերակղզին Մարիուպոլի՝ ազովյան մետալուրգիական կենտրոնի և Դոնբասի արդյունաբերական տարածաշրջանի հետ. ասել է նա։