Նեթանյահուն մեղադրել է Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային և Կանադային Իսրայելի վրա հարձակումներ հրահրելու համար

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մեղադրել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Կանադայի իշխանություններին «Իսրայելի վրա հարձակումներ» հրահրելու համար։
Իսրայելի վարչապետը համապատասխան հայտարարություն է արել իր X էջում։
Նեթանյահուի խոսքով՝ այս պետությունների՝ Պաղեստինը որպես անկախ պետություն միակողմանիորեն ճանաչելու ծրագրերը, ինչպես նաև Երուսաղեմից Ղազայի հատվածում կրակը դադարեցնելու նրանց պահանջները «պարգև են «Համաս»-ի՝ Իսրայելի վրա հարձակման համար»։
Նեթանյահուն կոչ է արել «ապառազմականացնել Գազան» և «վտարել» Համաս-ի առաջնորդներին, նաև կոչ է արել շարժման ներկայացուցիչներին «վայր դնել զենքերը» և ազատ արձակել բոլոր պատանդներին։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Կանադայի իշխանությունները պահանջել էին, որ Իսրայելը դադարեցնի ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ սպառնալով ձեռնարկել «կոնկրետ միջոցներ»։
Պետությունների այս արձագանքը պատասխան է եղել Իսրայելի բանակի «Գեդեոնի կառքը» գործողությանը, որն ուղղված է եղել Գազայի հատվածում Համասի շարժման դեմ։