Պոչետինոն մարզչական կարիերայում առաջին անգամ նվաճեց չեմպիոնական տիտղոս

Արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոն մարզչական կարիերայում առաջին անգամ նվաճեց չեմպիոնական տիտղոս։ 50-ամյա մասնագետի ղեկավարությամբ ՊՍԺ-ն հռչակվեց Ֆրանսիայի չեմպիոն։
Անցած մրցաշրջանում ՊՍԺ-ն Պոչետինոյի ղեկավարությամբ նվաճել էր Ֆրանսիայի գավաթն ու սուպերգավաթը, սակայն առաջնությունում գրավել էր երկրորդ տեղը։ Չեմպիոն էր դարձել «Լիլը»։
ՊՍԺ-ից առաջ Պոչետինոն գլխավորել է «Էսպանյոլը», «Սաութհեմփթոնը» եւ «Տոտենհեմը»։