ԵՄ-ն չի կարող առանց ԱՄՆ-ի, իսկ Թրամփի և Զելենսկու միջև վեճը վերջ է դրել Արևմուտքի միասնությանը

Մի քանի եվրոպացի առաջնորդներ, չնայած Ուկրաինային աջակցելու խոստումներին, Կիեւին հասկացրել են, որ նախընտրում են տեսնել, որ նա վերակառուցի իր կապերը Վաշինգտոնի հետ, քան առաջ շարժվի առանց ԱՄՆ-ի: Այս մասին գրել է Euractiv պորտալը։
ԵՄ առաջնորդները համաձայնել են, որ «կարևոր է շարունակել սերտորեն համագործակցել ԱՄՆ-ի հետ, մասնավորապես ՆԱՏՕ-ի համատեքստում», և որ «անվտանգության լրացուցիչ երաշխիքների համար ապագա եվրոպական ներդրումները պետք է մշակվեն ԱՄՆ-ի հետ ձեռք ձեռքի տված»:
Մարտի 2-ին Լոնդոնում հանդիպում է տեղի ունեցել՝ նվիրված Ուկրաինայի կարգավորմանը։ Այնտեղ էին հավաքվել Գերմանիայի, Դանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Կանադայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Չեխիայի և Շվեդիայի ղեկավարները։ Ներկա էին եղել նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն:
Կիեւի եվրոպացի դաշնակիցներին բացակայում է հստակ առաջնորդը, որը կարող է առաջնորդել ջանքերն Ուկրաինայում իրավիճակի կարգավորման ուղղությամբ, իսկ ԵՄ-ն չի ցանկանում գնալ այս ուղղությամբ առանց ԱՄՆ-ի:
Ուկրաինայի շուրջ Եվրոպայի և Միացյալ Նահանգների միջև տարաձայնությունը, որը վերաճել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև վեճի, վերջ է դրել Արևմուտքի միասնությանը։ Այս մասին գրել է «The Washington Post»-ը։
Սպիտակ տան վեճը ֆիասկո է դարձել Ուկրաինայի համար և կարող է բեկումնային կետ դառնալ ուկրաինական հակամարտության պատմության մեջ։
Թրամփը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը «գուցե ուրախ են Եվրոպան ցնցելով», բայց եվրոպացի առաջնորդներն արդեն համակերպվել են հավաքական Արևմուտքի փլուզման հետ, և աշխարհն այժմ թեւակոխում է նոր դարաշրջան։