Ուկրաինայի 4 ատոմակայաններում ճառագայթման մակարդակը մնում է նորմայի մեջ․ ԱԷՄԳ

Ուկրաինայի 4 ատոմակայաններում ճառագայթման մակարդակը մնում է նորմայի մեջ․ ԱԷՄԳ

Ուկրաինայի գործող 4 ատոմային էլեկտրակայաններում ճառագայթման մակարդակը մնում է նորմայի մեջ. հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին. փոխանցում է TASS-ը։

Երկրի 15 ռեակտորներից 8-ը շարունակում են աշխատել, այդ թվում 2-ը՝ Զապորոժյեի ԱԷԿ-ում, 3-ը՝ Ռովենի ԱԷԿ-ում, 1-ը՝ Խմելնիցկիում և 2-ը՝ Հարավուկրաինական ԱԷԿ-ում։

ԱԷՄԳ-ում հայտնել են, որ Ուկրաինան գործակալությանը ծանուցել է Չեռնոբիլի ԱԷԿ-ի նկատմամբ վերահսկողության կորստի մասին, Զապորոժյեի ԱԷԿ-ի՝ իրենց վերահսկողության տակ անցնելու մասին։

Ռուսական ռազմական օպերացիայի ֆոնին Գրոսին կոչ է արել ապահովել Ուկրաինայի միջուկային օբյեկտների անվտանգությունը՝ տեղանքի միջուկային աղտոտում թույլ չտալու համար։