Դատախազությունը ԶՈՒ ԳՇ նախկին պետից մոտ 546 միլիոն դրամի գույք ու մոտ 97 մլն դրամ է պահանջում

Դատախազությունը ԶՈՒ ԳՇ նախկին պետից մոտ 546 միլիոն դրամի գույք ու մոտ 97 մլն դրամ է պահանջում

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել`

6 անշարժ գույք, որոնց շուկայական արժեքը կազմում է ավելի քան 545 մլն 682 հազար դրամ.

97 մլն 371 հազար դրամ:

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 6-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: