Անհամապատասխանություններ Հայկ Մարությանի նախաձեռնած «վերելակային հեղափոխության» գործընթացում. «Ժողովուրդ»

Անհամապատասխանություններ Հայկ Մարությանի նախաձեռնած «վերելակային հեղափոխության» գործընթացում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի նախաձեռնած «վերելակային հեղափոխության» գործընթացում անհամապատասխանություններ են հայտնաբերվել: Մինչ այդ նշենք, որ փոխարինման ենթակա վերելակները խմբավորվել են չափաբաժիններով՝ ըստ վարչական շրջանների: Հասցեների ընտրությունը կատարվել է՝ վարչական շրջանների կողմից ներկայացված փոխարինման առաջնահերթությունների հիման վրա:

Պարզվում է, սակայն, վերելակների փոխարինման առաջնահերթությունների ընտրանքը վարչական շրջանների կողմից կատարվել է առանց համապատասխան չափորոշիչներ սահմանելու: Բացի այդ, քաղաքապետարանի հայտարարության հրավերում նշված չի եղել խորանի խորությունը, եւ որոշ տեղերում սխալ է նշված վերին հարկի բարձրությունը: Ավելին, ըստ կնքված պայմանագրի՝ «ՌաֆելԳրիգ» ընկերությունը պարտավորվել է փոխարինված վերելակների տեղադրումից հետո 12 ամիս իրականացնել տեխնիկական սպասարկում: Հաշվեքննիչ պալատի կողմից ուսումնասիրվել են Էրեբունի վարչական շրջանի «Արգիշտի» համատիրության բազմաբնակարան շենքերում փոխարինված 16 վերելակների անձնագրերը:

Պարզվել է, որ բոլոր անձնագրերում տեխնիկական սպասարկման աշխատանքների գրանցման համար նախատեսված էջերում համապատասխան գրառումները բացակայում են: Ի դեպ, տեխնիկական սպասարկման աշխատանքների արժեքը ներառված է պայմանագրի մեջ:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում