Արմեն Սարգսյանը Սինգապուրի ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել

Արմեն Սարգսյանը Սինգապուրի ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել

Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը Սինգապուրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել այդ երկրի նախագահ Հալիմա Յակոբին և վարչապետ Լի Սյեն Լունին։

Վերհիշելով նրանց հետ իր հանդիպումներն ու քննարկումները Հայաստանում և Սինգապուրում՝ Արմեն Սարգսյանը մասնավորապես մաղթել է, որ անցյալի նվաճումներն ու ապագայի ձգտումները շարունակեն առաջնորդել Սինգապուրին դեպի ավելի մեծ հաջողություններ: