Զելենսկու կինը նշել է, որն է ուկրաինացիների և ռուսների տարբերությունը

Զելենսկու կինը նշել է, որն է ուկրաինացիների և ռուսների տարբերությունը

Ուկրաինայի առաջին տիկին Ելենա  Զելենսկայան հարցազրույց է տվել իտալական Porta a Porta հաղորդաշարի լրագրողներին՝ խոսելով երկրում պատերազմի մասին և պատասխանել՝ վախենո՞ւմ է մահից. գրում է unian.net-ը։

«Եթե որևէ մեկը ձեզ ասի, որ Ուկրաինայի բոլոր քաղաքներում, բացի ճակատից, հանգիստ և անվտանգ է, ապա սա ցինիկ ռուսական քարոզչություն է: Մեր ժողովուրդը, մեր երեխաները պառկում են քնելու՝ չիմանալով, թե վաղը կարթնանա՞ն։ Որովհետև ռուսական հրթիռը կարող է հասնել ցանկացած պահի, ինչպես եղավ օրերս Օդեսայի մարզում, Նիկոլաևում, Կիևում», - ասել է Զելենսկայան։

Լրագրողները նրան նաև փիլիսոփայական հարց են ուղղել առաջին տիկնոջը՝ վախենո՞ւմ է մահից։

«Ավելի շուտ, ես վախենում եմ այն մարդկանցից, որոնք թքած ունեն իրենց կյանքի վրա, սա նշանակում է, որ նրանք թքած ունեն ուրիշների կյանքի վրա, քանի որ նրանք չեն գնահատում իրենցը: Սա է մեր և զավթիչների՝ ռուսների տարբերությունը. մեզ համար յուրաքանչյուր կյանք կարևոր է», - հավելել է Զելենսկայան։