Թրամփն ասել է, թե իրենց առաջ Ռուսաստանն ինչ տարածքներ «է ստացել»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ մատնանշել է, որ իր պաշտոնավարման առաջին ժամկետում Ռուսաստանը չի համարձակվել հարձակվել հարեւան երկրների վրա։
Դրանով Թրամփը նկատի է ունեցել ռուս-վրացական պատերազմը, որը տեղի է ունեցել 2008 թվականին Ջորջ Բուշ կրտսերի նախագահության օրոք։
Թրամփը Վրաստան էր այցելել պատերազմից հետո՝ 2012 թվականին։
«Եթե մտածեք դրա մասին, նախագահ Բուշի օրոք նրանք ստացան Վրաստանը, այնպես չէ՞: Ռուսաստանը ստացավ Վրաստանը։ Նախագահ Օբամայի օրոք նրանք ստացան մեծ, լավ սուզանավերի բազա, մի մեծ հող, որտեղ այժմ գտնվում են իրենց սուզանավերը: Դուք սա գիտեք, չէ՞, Ղրիմը։ Նախագահ Թրամփի օրոք նրանք ոչինչ չստացան։ Իսկ նախագահ Բայդենի օրոք նրանք փորձում էին ամեն ինչ ստանալ։ Փորձեցին խլել ամբողջ Ուկրաինան, ամբողջը։ Եթե ես այստեղ չգայի, նրանք ամեն ինչ կստանային»,- ասել է Թրամփը։